close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսել եմ Չավուշօղլուի հետ և կոչ արել վերադառնալ Սիրիայի հարցով բանակցություններին. Պոմպեո

Աշխարհ

17 Հոկտեմբերի 2019, 10:25
 Խոսել եմ Չավուշօղլուի հետ և կոչ արել վերադառնալ Սիրիայի հարցով բանակցություններին. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին՝ վերադառնալ Սիրիայի հարցով բանակցություններին:

«Երեկ խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ և կոչ արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունն ու վերադառնալ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին»,- իր Twitter-ում գրել է Պոմպեոն:

Նշենք, որ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի միջև հեռախոսազրույցն առաջին շփումն է եղել երկու երկրների միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ Պոմպեոն նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության անդամ է, որն օրերս կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք՝ Սիրիայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ վարելու:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:

 


Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica