close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպման ժամանակ տեղադրված չի եղել Արցախի դրոշը. վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը.Tert.am

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2019, 18:31
 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպման ժամանակ տեղադրված չի եղել Արցախի դրոշը. վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը.Tert.am

Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը:

Մենք հիմա ճշտում ենք`ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Երևանում կայացած հանդիպմանը տեղադրված չէր Արցախի Հանրապետության դրոշը:

Հարցին`մինչ այս հանդիպումը ճշտված չի՞ եղել, թե ինչպես է պահանջում արարողակարգը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի կարողացել վերջնական և ամբողջական ինֆորմացիա ստանալ, բայց ճշտված եղել է: «Հաջորդ և մնացած բոլոր հանդիպումներին այնպես կլինի, ինչպես կարգավորումներն են թելադրում»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica