close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը

Տնտեսական

17 Հոկտեմբերի 2019, 08:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը

Այսօր մեզ համար գազի գինը կամայական կարող է լինել, քանի որ նոր իշխանությունը չզարգացրեց Իրանի հետ հարաբերությունները, որպեսզի ռուսական գազին դեմ տա իրանականը. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա համոզմամբ՝ տարիուկեսը բավական ժամանակ էր իրանական գազի խողովակը մինչև Մեղրի ավելի լայն կառուցելու համար, որովհետև իրանական կողմում խողովակը լայն է:

Հրանտ Բագրատյանը սա համարում է ոչ թե քաղաքական, այլ հստակ տնտեսական հարց: «Գազամուղի և էլեկտրահաղորդման գծերի պայմանագրերը ես եմ ստորագրել. էլեկտրահաղորդման գիծը 1996-ին է կառուցվել, գազամուղը սկսվել էր այդ ժամանակ՝ հետագայում տրամաչափը փոխել են: Պետք է գնալ՝ նոր գազամուղ կառուցել»,- ասաց նա:

Տարակուսանքին, որ դա կարող է ռուսական կողմի դժգոհությունը հարուցել, Բագրատյանը հակադարձեց. «Դուք ասել եք, ռուսները մերժե՞լ են»:

Անդրադառնալով ավելի լայն տրամաչափի գազամուղ կառուցելու պայմանագրի ստորագրման շրջանին, Բագրատյանը պատմեց. «Կարող եք ինձ հարցնել՝ պարո՛ն Բագրատյան, ո՞նց եղավ 1995 թ. մայիսի 4-ին, որ ստորագրեցիք հայ-իրանական գազամուղ կառուցելու պայմանագիրը: Ես գնացել եմ՝ ստորագրել եմ այդ պայմանագիրը: Ի՞նչ է՝ իմ հարաբերությունները վատացա՞ն Ռուսաստանի հետ. պարոն Չեռնոմիրդինի հետ մինչև կյանքի վերջը մնացել ենք ընկերներ»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է, երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են. «Ծիծաղելի է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ քայլեր անի իրանական գազի ներկրման լայն խողովակ կառուցելու համար, որովհետև դա մեր սպառման համար է, ոչ թե Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան գազ արտահանելու, որ Ռուսաստանն ասի՝ մեր շուկային խփում եք»:

Հրանտ Բագրատյանը մի հիշողություն էլ պատմեց Մաքսային միության առաջին նախագծին՝ Հայաստանի չմիանալու շրջանից. «Ես գնացի, և Չեռնոմիրդինին բացատրեցինք. անմիջապես զանգեց փաստաթուղթը սարքողներին, ասաց՝ Հայաստանը ձեզ գրե՞լ է, որ տուժում է դրանից: Հետո ասաց՝ բա դուք ամոթ չեք անո՞ւմ: Հասկացա, որ պատասխանել են՝ այո, սա էլ ասում է՝ բա դուք ամոթ չեք անո՞ւմ»:

Նա մտահոգություն հայտնեց, որ թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, գործող իշխանությունների պրոպագանդան Ռուսաստանը մատուցում է որպես թշնամի պետություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica