close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը կլասիկ օլիգարխ է. Հրանտ Բագրատյան

Տնտեսական

16 Հոկտեմբերի 2019, 17:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը կլասիկ օլիգարխ է. Հրանտ Բագրատյան

Փաշինյանը եկավ իշխանության, մի քանի օլիգարխ կար, հավաքեց շուրջը, հայտարարեց, որ դրանք այլևս օլիգարխ չեն, դրանք օլիգարխ են՝ միևնույն է. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնետսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Այսպես նա բացատրեց տնտեսության սպառողական, ոչ թե ներդրումային մոդելով երկիրը կառավարելը. «Այդպես հեշտ է կառավարել»:

Փաշինյանի պնդմանը, թե այսօր օլիգարխ չկա, որովհետև գործարարները քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեն, Բագրատյանը հակադարձեց. «Դրանցից ո՞ր մեկը չունի քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն»:  

Գագիկ Ծառուկյանին այդ ցուցակից դուրս դնողներին ի պատասխան՝ ասաց. «Ո՞նց չունի Գագիկ Ծառուկյանը քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն, եթե նա ԱԺ-ում խմբակցություն ունի: Էլի, փառք Աստծո,  Ծառուկյանն ինչ անում-չի անում, հիմնականում արտադրություն է ու մեծ մասը՝ Հայաստանում, բայց կլասիկ օլիգարխ է»:

Բագրատյանը համոզված է, որ քաղաքական համակարգն է նրան օլիգարխ դարձնում. «Եթե ուզում ես բիզնես ունենալ, պիտի օլիգարխ դառնաս, պիտի քաղաքական պրոցեսի վրա էլ ազդեցություն ունենաս և բավականին խոշոր լինես, որպեսզի բավարարես կառավարության և Փաշինյանի ցանկությունները»:

Սպառման վրա հիմնված մոդելը, նրա համոզմամբ, միշտ արտադրում է օլիգարխիկ համակարգ, և եթե այդ մոդելն ենք կիրառում, ավելի լավ է՝ շատ օլիգարխներ ունենանք:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica