close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․Փաշինյան

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2019, 17:11
 Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․Փաշինյան

Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից՝ նաեւ Բեռլինից Երեւան: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:

Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,-գրել է նա:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica