close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը չի հանդիպի Փենսի ու Պոմպեոյի հետ

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 16:32
 Էրդողանը չի հանդիպի Փենսի ու Պոմպեոյի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ որևէ մտադրություն չունի հանդիպելու ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու Է Անկարա. հայտնում է Skynews-ը:

«Ես հանդիպումներ չեմ անցկացնի ո՛չ Փենսի, ո՛չ Էլ Պոմպեոյի հետ: Նրանց հետ կհանդիպեն իրենց թուրք գործընկերները»,- մանրամասնել Է նա՝ նկատի ունենալով, որ ամերիկացի պաշտոնյաների հետ կհանդիպեն Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Մինչդեռ Սպիտակ տան կողմից հոկտեմբերի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում նշված Է, որ հոկտեմբերի 17-ին պլանավորված Է Փենսի  հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, որի ընթացքում փոխնախագահը «կհաստատի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պահպանելու՝ Թրամփի մտադրությունը», քանի դեռ չի հաջողվել կարգավորել ստեղծված իրադրությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև պետական կորպորացիաների դեմ:

Հավելենք, որ քիչ առաջ Սպիտակ տունը հայտարարեց, որ, չնայած Էրդողանի հայտարարությանը, միևնույն է, Փենսը կմեկնի Թուրքիա:


Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica