close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփի փաստաբանը կոչ է արել Գյուլենին արտահանձնել Թուրքիային

Աշխարհ

16 Հոկտեմբերի 2019, 15:01
 Թրամփի փաստաբանը կոչ է արել Գյուլենին արտահանձնել Թուրքիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին 2017 թվականին բազմիցս կոչ է արել ԱՄՆ նախագահին՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան համարում է 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչ, արտահանձնել Թուրքիային. հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի նախկին պաշտոնյաների: 

Վաշինգտոնում դեմ են հանդես եկել Գյուլենին հանձնելուն՝ կարծիք հայտնելով, որ նրան չեն կալանավորի՝ «հանուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սիրաշահելու», սակայն Թրամփն, ամենայն հավանականությամբ, պատրաստ էր ընդունել  այդ գաղափարը և հաճախ էր հարցնում, թե ինչու Գյուլենը չի կարող արտահանձնվել, ընդ որում՝ թուրք առաջնորդին իր ընկերն էր անվանել: 

Պարբերականի հաղորդմամբ՝ Ջուլիանին հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը՝ անվանելով այն «զառանցանք», ու շեշտել, որ ինքը երբեք չի ներկայացրել Թուրքիայի շահերը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ (այդ թվում՝ բարձրաստիճան) նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում և Անկարայում, ինչի պատճառով զոհվել էր, ընդհանուր առմամբ, 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ևս 2 հազարից ավելին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Անկարան խռովության կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին և նրա կողմնակիցներին՝ FETÖ-ին («ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը»): Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 50 հազար մարդ, նաեւ աշխատանքից ազատվել կամ հեռացվել են տասնյակհազարավոր ռազմական և պետական գործիչներ: 

 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica