close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհեթեթություն է, որ համայնքապետերն ինձ հետ հանդիպելու համար պետք է դիմում գրեն. Արագածոտնի մարզպետ

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 14:09
 Անհեթեթություն է, որ համայնքապետերն ինձ հետ հանդիպելու համար պետք է դիմում գրեն. Արագածոտնի մարզպետ

Անհեթեթություն է այն միտքը, թե համայնքի ղեկավարներն ինձ հետ հանդիպելու համար պետք է դիմում գրեն. Yerkir.am-ին  ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը՝  հերքելով մամուլի այն տեղեկությունը, ըստ որի՝  ինքը  նշանակման առաջին օրվանից չի ցանկանում համայնքապետերի երեսը տեսնել. գյուղապետը նախօ­րոք դիմում պիտի գրի, որ մարզպետն ընդունի:

«Չկա համայնքի մի ղեկավար, մի բնակիչ՝  անկախ իր պաշտոնից, որին տեսնել-չտեսնելու խնդիր կա: Ժամը 12-ը դեռ չկա,  և ես արդեն հասցրել եմ 5 համայնքի ղեկավարների հետ հանդիպել կամ հեռախոսով խոսել: Շատ անգամ անձամբ ինձ հանդիպելու անհրաժեշտություն չի լինում, քանի որ մարզպետը բացառիկ կամ դոմինանտ դեր չունի: Օրինակ՝ հողաշինության հետ կապված հարցերի դեպքում: Բայց երբ համայնքի ղեկավարն անձամբ ինձ հետ հանդիպելու կարիք ունի, երբեք չեմ խուսափում»,- նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝  համայնքի ղեկավարների հետ հանդիպումները մարզպետարանում կամ այլ վայրում կազմակերպվում են ըստ գրաֆիկի և հնարավորության: Հնարավոր է՝  անձամբ չի կարողանում հանդիպումը կազմակերպել,  այդ դեպքում օգնականները կամ իր տեղակալն են օգնում:

Դիտարկմանը, թե, ըստ տեղեկության,  իր օգնական Տիգրան Եղիազարյանը մերժում է բոլորին, ոչ ոք առանց նրա գիտության մարզպետի մոտ չի մտնում, Դավիթ Գրիգորյանն արձագանքեց. «Իմ օգնականը կամ որևէ աշխատող նման գործառույթ չունի»:

Արդյոք կա՞ն խնդիրներ համայնքապետեր-մարզպետ հարաբերություններում, թե՞ ոչ, Yerkir.am-ը կանդրադառնա առաջիկայում՝ Արագածոտնի համայնքապետերի տեսակետը լսելուց հետո:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica