close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանել է

Տնտեսական

16 Հոկտեմբերի 2019, 13:06
 Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը տպված ՀԴՄ կտրոնների վերաբերյալ վերլուծություններից հետո Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք. այսօրվա մամուլի ասուլիսում  հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Գյումրիում ՀՀ Անկախության տոնը նշելու օրը, երբ Երևանից և մարզերից շատ հյուրեր կային քաղաքում, տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին:

«Մենք վարչապետի հանձնարարությամբ էինք ուսումնասիրություն կատարել՝ սեպտեմբերի 6-9, սեպտեմբերի 13-15 և սեպտեմբերի 20-22 օրերին: Երեք հանգստյան օրեր համեմատել ենք և տեսել, որ, օրինակ, ամսի 6-9-ին առնչվող ոլորտներում՝ առևտուր, բենզալցակայաններ, սննդի օբյեկտներ, տպվել է 112 հազար 527 կտրոն, ամսի 13-15-ին՝ 118 հազար կտրոն, իսկ սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 հազար կտրոն»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica