close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Տարածաշրջան

16 Հոկտեմբերի 2019, 12:27
 Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց են ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ուրֆայից նախկին պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ. հաղորդում է birgun.net կայքը:

Պատճառը Օսման Բայդեմիրի՝  բրիտանական BBC-ի կենտրոնական գրասենյակի շենքի առջև տված հարցազրույցում տեղ գտած արտահայտություններն են: «Թուրքիա պետությունն այս պահին ոչնչացնում է քրդական քաղաքներն ու գավառները: Հիմա ցանկանում եմ հարցնել՝ ո՞վ է ահաբեկիչը, ո՞վ է բռնապետը: Քրդերին ո՞վ է սպանում: Երեխաներին և կանանց ո՞վ է սպանում: Այժմ բոլորս միասին ստիպված ենք ճնշել ֆաշիզմը: Այժմ բոլորս միասին ստիպված ենք կանգնեցնել ցեղասպանությունը Ռոժավայում (Սիրիական Քուրդիստան): Եթե դա չանենք, պատմությունը կկրկնվի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Ստիպված ենք տեսնել Էրդողանի ու «Իսլամական պետության» միջև կապը: Այդ հարաբերություններն այսօր էլ են շարունակվում այնպես, ինչպես երեկ էին»,- ասել էր նա:

Հայցի մեջ նշված է, որ Բայդեմիրի խոսքերի մեջ առկա են Էրդողանին մեղադրող և վիրավորող, Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ ստորացնող խոսքեր, և պատիժ է պահանջվում Բայդեմիրի նկատմամբ:

Օսման Բայդեմիրը բազմիցս աչքի է ընկել հայամետ հայտարարություններով: 2004-2014 թթ. եղել է Դիարբեքիրի քաղաքապետ, և հենց նրա ջանքերի շնորհիվ էր վերակառուցվել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica