close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը երկրի վրա վերջին դրախտն է, որն ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել. Ջիմ Քարիջիանիս

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 00:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը երկրի վրա վերջին դրախտն է, որն ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել. Ջիմ Քարիջիանիս

Ադրբեջանի «սև ցուցակում» լինելն ինձ համար պատվո շքանշան է. ոչ մի ցանկություն չունեմ ոտք դնելու Ադրբեջան, ոչ մի ցանկություն՝ գնալու Բաքու. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը, որն Արցախ է այցելել ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու:

_Դուք այստեղ եքՙ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու. ի՞նչն է ներշնչել ձեզՙ լինել Արցախի բարեկամ:

_Ուրախ եմ լինել այստեղ, բոլորին բարի օր ու բարի առավոտ եմ մաղթում: Ողջույններ Կանադայից: Ես 5-6 անգամ եղել եմ  Հայաստանում, առաջին անգամ եկել եմ մասնակցելու Ցեղասպանության 90-ամյակի տարելիցին: Աշխատել եմ Կանադայի հայ համայնքի հետ և օրենսդրական նախաձեռնություն եմ ներկայացել Ներկայացուցիչների պալատ՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցով: Դա, իմ կարծիքով, մեկ քայլ առաջ է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ աշխարհում ճանաչելի դառնալու ճանապարհին: Արցախը երկրի վրա մարդկանց հայտնի վերջին դրախտն է, որն ադրբեջանցիները ցանկանում են ոչնչացնել: 

_Ադրբեջանը սպառնում է Արցախ այցելողներին ներառել  <<սև ցուցակ>>. ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

_Ես հպարտ եմ Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկվելով: Ոչ մի ցանկություն չունեմ ոտք դնելու Ադրբեջան, ոչ մի ցանկություն՝ գնալու Բաքու: Արցախում ՏԻՄ ընտրություններին եմ մասնակցել, այլ ընտրությունների ևս ներկա եմ եղել ողջ աշխարհում, ավելի քան 20 անգամ դիտորդական առաքելություն եմ իրականացրել և նույնիսկ ադրբեջանցիներին եմ առաջարկել իրենց ընտրությունները դիտարկել: Այնուամենայնիվ, ժամանակի մեջ հետ գնալով դեպի 2012 թ, երբ առաջին անգամ էի այստեղ, եկա Արցախ, հետո երբ արդեն տուն էի գնում Թուրքիայով և Հունաստանով, ինքնաթիռում՝ չվերթի ժամանակ, մի թուրք պաշտոնյա ինձ մի կողմ քաշեց ու հարցրեց, թե ուր եմ ուզում հասնել: Ասացի՝ թե որտեղ, ի վերջո, ես կհանգրվանեմ Կանադայում, դա քո գործը չէ, ես դիվանագիտական անձնագիր ունեմ, ծառայողական անձնագիր ունեմ և ինքնաթիռի տոմս. դա ամենն է, ինչ քեզ պետք է հետաքրքրի: Թե ի՞նչ եմ անելու այն ժամանակ, երբ արդեն Կանադայում լինեմ, թող քեզ ընդհանրապես չհետաքրքրի: Հետո թարգմանիչների միջոցով ինձ տեղեկացրին, որ այդ պաշտոնյան իմ մասին ասել է, որ իրենք անհատապես կլինեն Կանադայում:

Այդ ժամանակ կինս ինձ մի կողմ քաշեց և ասաց՝ ուղղակի իրենց ասա՝ ուր ենք մենք գնում, որպեսզի կարողնանաք շարունակել ճանապարհը: Այդ ժամանակ ես ասացի, որ մեր վերջին հանգրվանը Տորոնտոն է: Երբ հասա Տորնտո, ինձ հետ կատարվածի մասին բողոքեցի Թուրքիայի դեսպանություն: Թուրքերն առհասարակ ոչ մի հարգանք չունեն մարդու իրավունքների հանդեպ: Ադրբեջանցիները նրանցից լավը չեն: Այն փաստը, որ ես «սև ցուցակում եմ», դա ինձ համար պատվո շքանշան է:

_Հայ ժողովրդի հետ ձեր կապերը, փաստորեն, երկար պատմություն ունեն և, վստահաբար հայ ընկերներ ունեք նաև Կանադայում. կա՞ն պատմություններ, որոնք բնորոշում են նրանց:

 _Իմ մայրը Պոնտոսի ցեղասպանության վերապրածներից է: Պոնտոսի Ցեղասպանություն, Հայոց Ցեղասպանություն, երկուսն էլ Ցեղասպանություն են քրիստոնյաների հանդեպ՝ 1914-15 թթ: Ես ծնվել եմ Հունաստանում՝ փախստականների ճամբարում, 1950-ականներին: Հենց իմ մայրիկի պատմությունը և փոխանցած դաստիարակությունն են ինձ հաղորդակից դարձնում ոչ միայն պոնտոսցիների, այլև հայերի ցեղասպանությանը: Մենք միևնույն քայլերի և միևնույն դժվարությունների միջով ենք անցել:

Աշխատելով թե՛ հայերի, թե՛ հույների հետ, միայն նրանք չէ՝ կան նաև կամբոջացիներ, քրդեր,սուդանցիներ,  որոնց հետ այսօր էլ դա տեղի է ունենում, ես միշտ կրկնում եմ՝ «այլևս երբեք»: Բայց հիմա վիճակն այնպիսին է, որ «այլևս երբեքը» պիտի լինի ավելին, քան ուղղակի խոսքը: Այս պահին քրդերը Սիրիայի հյուսում կոտորվում են, և ԱՄՆ-ը ձեռքերը լվացել է և ամբողջովին մոռացել է այն մարդկանց, որոնք իրեն ժամանակին օգնում էին: Մենք ասում ենք՝ «այլևս երբեք», բայց  թուրքերն ասում են՝ «նորից»: Թուրք քաղաքական գործիչներն ու առհասրակ, Թուքիան, պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բանի համար, ինչ անում են աշխարհում և մանավանդ Սիրիայում:

_«Պրո Արցախ» շարժումը, որն սկսվել է, ի՞նչ գործնական քայլեր կանի առաջիկայում:

_Ես հավատում եմ, որ ամեն 2-5 տարին մեկ Արցախի բարեկամները կգան Արցախ:  Մի  նոր երիտասարդ բարեկամի եմ հանդիպել, որը Կալիֆորնիայում ընտրվել է պատգամավոր.  արմատներով Շուշիից է, որպեսզի այս անհատներին շփման և իրար ճանաչելու հնարավորություն տանք, որպեսզի իրենք մեզ անընդհատ նոր տեղեկատվություն տրամադրեն Արցախում տեղի ունեցողի մասին, որպեսզի մենք լինենք բարի կամքի դեսպան Արցախի համար: Օրինակ, հաջորդ տարի սեպտեմբերի 2-ին, որն Արցախի անկախության օրն է, Տորոնտոյի հայ համայնքի հետ քաղաքապետարանում Արցախի դրոշն ենք բարձրացնելու, որը կդառնա առաջին պաշտոնական քայլը Արցախի Հանրապետության ճանաչման գործում, ասելու, որ Արցախն այնտեղ է, գոյություն ունի, մենք պետք է նրա հետ գործակցենք, բայց ոչ թե ուղղակի գործակցենք, այլ շարունակաբար: Մասնավորապես, նոր բիզնեսներ հիմնենք Արցախում, ներդրումներ կատարենք այնտեղ, ինչպես նաև Արցախից ապրանքներ ներկրենք մեր երկիր: Դրանք են այն քայլերը, որոնք պետք է անենք իբրև Արցախի բարեկամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica