close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք կարող կռվել ձեր կողմից, բայց կարող ենք լսելի դարձնել ձեր ձայնը. Դիպյեշ Անանդ

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 17:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք կարող կռվել ձեր կողմից, բայց կարող ենք լսելի դարձնել ձեր ձայնը. Դիպյեշ Անանդ

Տիբեթում բավական երկար ժամանակ ապրած Դիպյեշ Անանդը, որը Լոնդոնի Վեստմինստեր համալսարանի պրոֆեսոր է, Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ դուք կարծում եք, թե Ադրբեջա՞նն է ուժեղ, բայց պատկերացրեք՝ ինչքան ուժեղ է Չինաստանը:  Նա Արցախ է եկել ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու:

- Ինչպե՞ս իմացաք Արցախի մասին, և ի՞նչը ձեզ համար ներշնչանք հանդիսացավ՝ այստեղ գալու:

-Ես հայկական ծագում չունեմ, առհասարակ կապված չեմ Հայաստանի հետ, բայց պատճառը, որ եկել եմ, ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելն է: Ես տարածում եմ Ցեղասպանության մասին տեղեկատվությունն ամբողջ աշխարհում, իրազեկում եմ այդ մասին:

- Արցախի բարեկամների համաժողովին եք մասնակցում. որո՞նք են լինելու հետագա քայլերը՝ Արցախի հետ բարեկամությունը պահպանելու համար:

- Մենք միայն ձե՛ր աջակիցները չենք: Ես՝ իբրև Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, իմ առաքելությունն եմ համարում Ցեղասպանության մասին իրազեկումը, քանի որ ես շահագրգիռ եմ այստեղի ու այնտեղի համալսարանների հետ աշխատելու, Մեծ Բրիտանիայում աշխատաժողովների ժամանակ ձեր խնդրի մասին բարձրաձայնելու: Հաջորդը երկրների միջև ուսանողների փոխանակումներ իրականացնելն է, ինչը կնպաստի այստեղ նոր կարողությունների զարգացմանը՝  այստեղից գիտնականներ տանենք, այնտեղից բերենք, որպեսզի արցախցիները մեկուսացված չլինեն աշխարհի այլ երկրներից, միմյանց միջև գործընկերություն ձևավորենք:

- Վստահաբար, գիտեք Արցախի հարցի մասին. ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորումը:

- Ես սուղ գիտելիքներ ունեմ ու չգիտեմ Արցախյան հակամարտության էությունը, և հենց դա է բարեկամությունը՝ երբ չիմանալով ես աջակցում: Հաջորդը՝ այն մարդիկ, որոնք անկախություն են ուզում, տարբեր կրոններ ունեցող մարդիկ ինչ էլ որ ուզեն՝ մյուսները պետք է հարգեն նրանց որոշումը: Ինչ վերաբերում է լուծմանը՝ փաստ է, որ բոլոր կայսրությունները մի օր կործանվում են, հավերժ չեն  և հնարավոր է, որ այս պահին դուք այնքան էլ ուժեղ չեք, բայց ո՞վ գիտե՝ հետո ինչ կկատարվի: Շատ կարևոր է, որ մարդիկ լինեն կրթված, հանդուրժող: Միևնույն բանը տեղի է ունենում քրդերի հետ. նրանք ունեին ԱՄՆ-ի հզոր աջակցությունը, բայց այժմ կորցրել են դա և հիմա ցեղասպանության են ենթարկվում:

Աշխարհի մի ծայրում գտնվող քաղաքական գործիչները պետք է հանդուրժողականություն քարոզեն մյուս ծայրում գտնվող ժողովրդի հանդեպ: Եվ ես շատ խոշոր աջակից եմ հանդուրժողականության, և սա է հենց այն, ինչ կարևոր է Արցախի համար՝ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելը, ինչպես նաև այլ երկրների հետ աշխատելու հնարավորություն ստեղծելը:

- Այստեղ գալով՝ Դուք ռիսկի եք ենթարկվում հայտվելու Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ,  չկա՞ մտավախություն այս հարցում:

- Ես մեկն եմ, որ եղել է  Տիբեթում բավական երկար ժամանակ: Դուք կարծում եք, թե Ադրբեջա՞նն է ուժեղ, բայց պատկերացրեք, թե ինչքան ուժեղ է Չինաստանը: Տիբեթը օկուպացված է եղել ժամանակին Չինաստանի կողմից: Իմ կարծիքն այն է, որ եթե երկիրն ինձ չի ընդունում, քանի որ ես խոսում եմ կոպիտ, ես խոսում եմ ազատության մասին, մարդու իրավունքների մասին, իմ համոզումն այն է, որ եթե ես ինչ-որ երկրի կողմից «սև ցուցակում» եմ հայտնվում, որովհետև ես քարոզում եմ հանդուրժողականություն, ազատություն, ժողովրդավարություն և աջակցում դրան, ի՞նչ կարող եմ անել: Ես չեմ պատրաստվում նահանջել լոկ այն պատճառով, որ ինչ-որ երկիր կարող է ինձ պատժել:

- Ձեր մերձավոր շրջապատում ինչպե՞ս են վերաբերվում Ձեր դիրքորոշմանը Արցախի հանդեպ. կա՞ ընկալում՝ ինչ է Արցախի հակամարտությունը:

- Իմ ընտանիքը Հնդկաստանից է, նրանք ապրում են Հնդկաստանում, ես՝ Անգլիայում, նրանք գաղափար անգամ չունեն, թե որտեղ է Արցախը, ինչ է ԼՂ հակամարտությունը, բայց նրանք գիտեն, որ ես խստորեն պաշտպանում եմ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Քաշմիրի ժողովրդի դեպքում, որն օկուպացված է Պակիստանի կողմից: Միայն այն փաստը, որ ես հնդիկ եմ, չի նշանակում, որ միայն հնդիկների իրավունքները պետք է պաշտպանեմ, այլև մարդու իրավունքներ և համերաշխություն: Հնդիկների մեծ մասը չգիտի Արցախի խնդրի մասին, նրանցից մի փոքր մասը գիտի Հայոց ցեղասպանության մասին, շատ քիչ՝ հայերի  ու ադրբեջանցիների հակամարտության մասին, բայց նրանք չգիտեն Արցախի մասին: Ու հենց սա է պատճառը, որ ես էլ շատ բան չգիտեմ այս հարցի մասին: Ուղղակի այս միջոցառմանը, որին ինձ հրավիրել են, շատ լավ առիթ է, որ ես՝ իբրև պրոֆեսոր, երբ վերադառնամ Մեծ Բրիտանիա, խոսեմ Արցախյան հակամարտության մասին: Այժմ ես խոսում եմ պաղեստինցիների, Քաշմիրի, թուրքերի մասին, բայց չեմ խոսում Արցախի մասին:  100 ուսանողից թեկուզ 5-ը եթե ուշադրություն դարձնի Արցախի մասին ասածիս՝ հենց այսպես աշխարհը կիմանա այդ մասին: Հենց սրա համար են ընկերները: Ճիշտ է, մենք չենք կարող կռվել ձեր կողմից, բայց մենք կարող ենք առնվազն լսելի դարձնել ձեր ձայնը:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica