close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+12°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում աշխարհի լրատվամիջոցների ֆորում կստեղծվի՝ «Պրո-Արցախ» շարժման արդյունքներով. Գասպար Կարապետյան

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 11:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում աշխարհի լրատվամիջոցների ֆորում կստեղծվի՝ «Պրո-Արցախ» շարժման արդյունքներով. Գասպար Կարապետյան

Ադրբեջանը պետք է հասկանա, որ միջազգային հարթակում հայությունը Արցախին մենակ չի թողնելու. Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ 30 երկրից 150 քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնք Արցախում են՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» ֆորումին մասնակցելու, միաձայն հռչակագիր ընդունեցին, որ ստեղծվի մի կառույց՝ քարտուղարությունով, որպեսզի, մտադրությունների ու նախաձեռնությունների մասին միմյանց տեղեկացնելով, համագործակցաբար աշխատեն:

Հաջորդ քայլը պետք է լինի աշխարհի լրատվամիջոցների համար միասնական հարթակ ստեղծելը:  Գասպար Կարապետյանի խոսքով՝ այդ հարթակի կենտրոնական գրասենյակը կարող է լինել Արցախում, իսկ ցանցին, բացի հայկական լրատվամիջոցներից, պետք է միանան տարբեր երկրների հեղինակավոր ու մեծ դիտողականություն ունեցող լրատվամիջոցներ:  

Գնահատելով համաժողովի ընթացքը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահն ասաց, որ շատ լավ գործակցություն է եղել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ընդգրկումը, փորձառությունը, գիտելիքները առանցքային դեր են խաղացել, որպեսզի մասնակիցները Արցախ գան:

«Լավ էր, որ այսքան այլազանություն և բարձր մակարդակ կար: Ադրբեջանը պետք է հասկանա, որ, իբրև առյուծ ներկայանալով, ասդին-անդին հոխորտալով,  «սև ցուցակներով» ոչնչի չի հասնի. մարդը հազիվ ամբիոնից իջած՝ Ադրբեջանն այդ քաղաքի քաղաքապետին բողոք էր ուղարկել, արդյունքն ի՞նչ եղավ՝ այդ մարդը 3-րդ անգամ է Արցախ գալիս, այս անգամ ընտանիքն էլ հետն է բերել»,- ասաց նա:

Նույն ապարդյուն քայլն է նաև հենց Գասպար Կարապետյանի հասցեին Ադրբեջանից հնչող հոխորտանքը, թե՝ «Գասպարին ինտերպոլով ձերբակալելու ենք, Բաքու բերենք»: Դաշնակցական գործիչը պատասխանում է՝ Գասպարը վախեցա՞վ, որ Ինտերպոլին դիմեցիք, դադարե՞ց աշխատել, ո՛չ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica