close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-1°
+5°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքերի գերնպատակը. պետք է դիտարկել քրդական խնդիրը և դրա հետևում կանգնած գերտերությունների շահերը տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 09:26
 Թուրքերի գերնպատակը. պետք է դիտարկել քրդական խնդիրը և դրա հետևում կանգնած գերտերությունների շահերը տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Վաղուց է հայտնի, որ թուրքերը աչք ունեն սիրիական և իրաքյան նավթաշատ և գազաշատ տարածքների վրա և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բոլոր հակամարտությունների ժամանակ փորձում են հասնել դրան:

Սա է թուրքերի գերնպատակը, մնացյալը սինաբանություն է, նրանք տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են քրդերին միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ (ժամանակին մեր նկատմամբ ցեղասպանության ընթացքում թուրք-քրդական համագործակցությունն ու քրդերի գլխին այսօր եկած պատմական բումերանգի իրողությունը այս նյութում մի կողմ ենք թողնում,-Ա.Մ.): Ինչպես այսօր Սիրիայի դեմ ընթացող, այնպես էլ նախկինում Իրաքի դեմ կայացած երկու պատերազմների (նաև իրանա-իրաքյան, ինչպես այսօր թուրք-սիրիական) դրդապատճառների հիմքը հասկանալու համար պետք է դիտարկել քրդական խնդիրը և դրա հետևում կանգնած գերտերությունների շահերը տարածաշրջանում:

Եթե Թուրքիայի և Սիրիայի քրդերը գործում են միասնաբար, առավելապես ենթարկվելով Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներքո, ապա Իրաքի քրդերը բոլորովին ինքնուրույն են գործում, ամերիկա-իրաքյան պատերազմից հետո Իրաքում ապրում են մեծ ինքնավարության պայմաններում, օգտվելով նավթա-գազային արտահանումներից: Իրանաբնակ քրդերն էլ չնայած այն կարծիքին, թե հակված են ՔԱԿ-ի հետ համագործակցության, հիմնականում չեզոք դիրքում են:
Ինչ մնում է քրդաբնակ պետություններին, ապա պետք է հաշվի առնել, որ անչափ դժվար կլինի Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի դեմ միասնական պայքար տանել, քրդական հարցով այս երկրները, անգամ չցանկանալով, ստիպված կլինեն միավորել ուժերը:

Իհարկե սա նաև համաշխարհային վերաբաժանման տանող ուժերն են գիտակցում, դրա համար էլ փորձում են առանձին-առանձին կոտրել այդ երկրներին՝ մղելով նաև տեղային պատերազմների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica