close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպացիները գոհ չմնացին Հայաստանում դատարանների դռները փակելուց. Գասպար Կարապետյան

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2019, 21:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպացիները գոհ չմնացին Հայաստանում դատարանների դռները փակելուց. Գասպար Կարապետյան

Թավշյա հեղափոխությունը, թեև Եվրոպայում ևս ընկալվեց իբրև ժողովրդավարական արժեքների առաջընթաց, բայց այս պահին նկատելի է, որ Հայաստանում բարեփոխումները արագ ընթացք չունեն. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանըՙ Ստեփանակերտում:

Դատարանների դռնելը շրջափակելուՙ վարչապետի կոչը, նրա խոսքով, Եվրոպայում լավ տպավորություն չթողեց, որովհետև եվրոպացինարի համար անհասկանալի է այդ երևույթը և  ազդեց նրանց մոտեցման վրա:

Մեկ-երկու անընդունելի արարքով, իհարկե, երկրի հանդեպ  վերաբերմունք չի ձևավորվում, բայց Գասպար Կարապետյանի դիտարկմամբ, տպավորությունների կուտակում կարող է լինել, որի վերջը հնարավոր է ակնկալածից տարբեր եզրակացությունները լինեն:

«Գոնե Եվրախորհրդարանի շրջանում, մեզ համար հասկանալի է, որ մարդիկ գոհ չմնացին, որովհետև Եվրոպա այդ մեկը հասկանալի չէՙ դատարանների դռները փակել կամ դատավորների սենյակներում պրպտումներ անել, կոմպյուտերները փնտրել, այս ամենը Եվրոպայում չկան»,-ասաց նա:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ընթացքի վրա այս զարգացումները, թերևս, բացասաբար չազդեն, քանի որ նախՙ ժամկետներ կան, որոնք պահպանվում են, ապաՙ Եվրոպայում էլ հասկանում են, որ հեղափոխությունից հետո պետք է ժամանակ տալ նոր իշխանություններին, որ հասկանանՙ ինչ պետք է անեն: Կառավարությունը բոլորվին նոր անձերից է բաղկացած և արդար էր ժամանակ տալը, ասաց Գասպար Կարապետյանը, բայց այդ ժամանակամիջոցը, հասկանալի է, որ անվերջանալի չի կարող լինելՙ մի քանի ամիս, առավելագույնըՙ 1 տարի:

«Երբ հայտարարվեց, որ Եվրոպան 170 միլիոն եվրո պիտի տա, այդպես չի տա որևէ մեկը, այդպես ասելը պոպուլիզմ է, ոչինչ չի փոխում ժողովրդի կյանքում: Մարդկանց կյանքի վրա հիմնական ազդեցություն կունենա, երբ գա»,-նշեց Գասպար Կարապետյանը:   

Նա  ուզում է հավատալ, որ այդպես էլ կլինի, քանի որ, ի վերջո, Մայր հայրենիքի կառավարությունն է. «Ես կուզեմ հավատալ, որ մեր կառավարությունը պետք է հաջողի, որովհետև պետք է հաջողի մեր ժողովրդի սիրույն: Ո՛չ որպեսզի ինքը կարողանա լավ երևալ կամ ապագայում քվե ապահովել, դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում էՙ հաջողություն ժողովրդի սիրույն և կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ ուղղությամբ աշխատի»:

Գասպար Կարապետյանը խոսել է նաև դրսի և ներսի դաշնակցականների հարաբերությունների, 30 երկրից 150 պատվիրակ Արցախՙ համաժողովի տանելուՙ ՀՅԴ նախաձեռնության հաջորդ քայլի մասին:

Առավել մանրամասնՙ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica