close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԶՈւ-ում մահացությունը կրճատվել է 22 տոկոսով

Հասարակություն

14 Հոկտեմբերի 2019, 18:09
 ԶՈւ-ում մահացությունը կրճատվել է 22 տոկոսով

Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով, որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում ենք հետևյալը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում:

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,
4-ը՝ սպանություններ,
5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,
1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,
1-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարից:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),
1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),
8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),
2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),
3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),
1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),
1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),
3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),
1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.
8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),
12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),
3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)
0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica