close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիական բանակը մտնում է քրդերի կողմից վերահսկվող Հասաքե և Կամիշլի քաղաքները

Աշխարհ

14 Հոկտեմբերի 2019, 12:29
 Սիրիական բանակը մտնում է քրդերի կողմից վերահսկվող Հասաքե և Կամիշլի քաղաքները

Երկուշաբթի սիրիական դրոշը բարձրացվեց նախկինում Քրդական ինքնավար վարչակազմի կողմից վերահսկվող սիրիական Հասաքե և Կամիշլի քաղաքների պետական հաստատությունների շենքերի վրա. հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Երկուշաբթի սիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող Ռաքքա նահանգի Թաբկա քաղաքը և շարժվում է դեպի հյուսիս:

Սիրիայի իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություն, կապված հյուսիսում բանակի առաջխաղացման և այդ քաղաքների՝ Դամասկոսի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ, դեռ չի ստացվել:

Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորված քրդական ինքնվարությունը երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք  բերվել սիրիական իշխանությունների հետ՝ Թուրքիայի հետ սահմանին սիրիական բանակի ամբողջ երկայնքով զորք տեղակայելու վերաբերյալ՝ թուրքական վտանգի չեզոքացման նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica