close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ մի շարք երկրներ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելուն

Տարածաշրջան

14 Հոկտեմբերի 2019, 11:30
 ԵՄ մի շարք երկրներ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելուն

ԵՄ անդամ մի շարք երկրներ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելուն՝ կապված Անկարայի՝ Սիրիա ներխուժման հետ: Այս մասին հայտարարել են Հոլանդիայի, Իռլանդիայի և Լատվայի ԱԳՆ ղեկավարները ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով նիստի ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հոլանդիան քննադատել է Թուրքիայի գործողությունները և էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա: Այժմ ԵՄ-ն նույնը պետք է անի: Մենք համարում ենք, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Ոչ ոք դրա իրավունքը չունի»,- նշել է Հոլանդիայի ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկը:

Հավանական սահմանափակումների մասին է հայտարարել նաև Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Սայմոն Քուվենին:

Նշվում է, որ ԵՄ նախարարները քննարկելու են ոչ  միայն Անկարայի գործողություններն ընդդեմ քրդերի, այլև Կիպրոսի ջրերում անօրինական գործողությունները:

Նշենք, որ օրեր առաջ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ դադարեցնում են Թուրքիա զենք մատակարարումը, քանի որ դրանք կիրառվում են Սիրիայի դեմ ռազմական գործողություններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica