close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանդիպում Արցախի բարեկամների հետ ‹‹Նիկոլ Դուման›› կենտրոնում

Հասարակություն

14 Հոկտեմբերի 2019, 10:26
 Հանդիպում Արցախի բարեկամների հետ ‹‹Նիկոլ Դուման›› կենտրոնում

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ՀՅԴ ‹‹Նիկոլ Դուման›› կենտրոն են այցելել Համաժողովի մասնակից Արցախի բարեկամներ Հարավային Ամերիկայից, Չիլիից՝ Ռիկարդո Նունեզը եւ Արգենտինայից՝ Ռուբեն Ջուստինիանը: Այցելուներին ընկերակցում էին Սոցինտեռնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ:

ՀՅԴ ‹‹Նիկոլ Դուման›› կենտրոնում հյուրերին ընդունել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ: Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է հյուրերին եւ տեղեկացել է Ֆորումի մասնակիցների տպավորությունների մասին:

Չիլիի սոցիալիստական կուսակցության առաջնորդներից Ռիկարդո Նունեզը կարեւորել է Համաժողովի աշխատանքների հարատեւումը եւ նման համաժողովների պարբերաբար կայացումը: Նա ընդգծել է Արցախի ժողովրդի պայքարի միջազգային արժեքը, քանի որ Արցախի ժողովուրդը պայքարում է համամարդկային արժեքների համար:

Արգենտինայի սոցիալիստական կուսակցության ղեկավաներից Ռուբեն Ջուստինիանին շեշտել է, որ Արցախի պայքարը լայն տարածում կարող է ունենալ Հարավային Ամերիկայում, քանի որ այդ երկրամասի ժողովուրդներն անցել են ազատագրական պայքարի ուղին եւ իրենց համար հոգեհարազատ է այդ պայքարի ուղին անցած ժողովրդի ապրումներն ու ցանկությունները:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ վերջերս ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի եւ իր Հարավային Ամերիկա այցից հետո ակնկալվում է, որ Հարավային Ամերիկյաում Արցախը պետք է իր պաշտոնական ներկայացուցիչն ունենա: Հարավային Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչները Համաժողովը կարեւորել են այն առումով, որ նրա յուրաքանչյուր մասնակից զգացել է, որ ինքը մենակ չէ եւ սատարում է Արցախի դատին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը համոզմունք է հայտնել այն մասին, որ Համաժողովը համաշխարհային մակարդակով ցանցի ստեղծման հարթակ կարող է հանդիսանալ, որը պարբերաբար տեղեկություններ կստանա Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ կկարողանա իր առաջարկությունբներով եւ դիտարկումներով նպաստել Արցախի առաջընթացին: Նա հավաստիացրել է, որ Համաժողովի աշխատանքները շարունակական են լինելու:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica