close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանն արդեն սկսել է կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները. Թրամփ

Աշխարհ

14 Հոկտեմբերի 2019, 09:37
 Չինաստանն արդեն սկսել է կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանը սկսել է կատարել Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Չինաստանի հետ գործարքի պայմանն ամերիկյան գյուղարտադրանքի անհապաղ գնումն է՝ մեծ քանակությամբ՝ «չսպասելով երեք-չորս ամիս հետո կնքվելիք գործարքին»։

«Չինաստանն արդեն սկսել է գնել գյուղարտադրանք մեր մեծ հայրենասեր ֆերմերներից»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը խոստացել է «ավարտել գործարքի մասշտաբային առաջին փուլը» և սկսել բանակցությունների երկրորդ փուլը։

Ավելի վաղ  Չինաստանի առևտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ չինական կողմը հասել է ԱՄՆ-ի հետ զգալի առաջընթացի մի քանի ոլորտներում առևտրային և տնտեսական բանակցությունների նոր փուլից հետո։ Թրամփը, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը հասել են «պայմանավորվածությունների առաջին բովանդակալից փուլին»։

Առևտրային բանակցությունների հերթական փուլը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել հինգշաբթի և ուրբաթ։ Սպիտակ տան կարևորագույն որոշումը, ըստ դրանց արդյունքների, դարձավ պայմանավորվածությունը ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների տուրքերը հետաձգելու մասին։  

Թրամփն պարզաբանել է, որ գործարքի առաջին մասը կարող է ստորագրվել Չիլիում ԱԽՏՀ գագաթաժողովում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հավելել է, որ պայմանավորվածությունները վերաբերում են այն հարցերին, որոնք կապված են մտավոր սեփականությանը, ֆինանսական ծառայություններին, ԱՄՆ-ում 40-50 մլրդ գյուղտնտարտադրանքի գնմանը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica