close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողություններ իրականացնելու փորձ է վաստակել

Հասարակություն

14 Հոկտեմբերի 2019, 09:10
 Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողություններ իրականացնելու փորձ է վաստակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

-Պարոն Գանդահարյան, Հայաստանի ԱԳՆ-ն Սիրիայում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանը:

ԱԳՆ-ի հայտարարությունը համարժեք է իրավիճակին՝ հատկապես իրավիճակի բնութագրման, ագրեսորի դատապարտման և համայնքի պայմանների նկատառման առումով։ Հայաստանը առաջին անգամ չէ, որ դիմագրավում է հայ համայնքի վտանգվածության խնդրին և փորձ է վաստակել արտակարգ իրավիճակում տարհանման գործողություններ իրականացնելու։

Նախ՝ համայնքի պատասխանատուների հետ հակախուճապային տեղեկատվություն արտադրելու, ապատեղեկատվության դեմն առնելու և հակազդելու անհրաժեշտություն կա։ Բազմակողմ դիվանագիտության կիրառումով միջազգային ճնշումը զորացնելու Թուրքիայի վրա, Սիրիայում դեսպանության արտակարգ ռեժիմով աշխատելու և ռազմական գործողությունների թեժացման դեպքում արտահանման գործողություններ իրականացնելու խնդիր կա։

-Նախկին իշխանության օրոք սիրիահայերը մի շարք դժգոհություններ ունեին, գալիս էին, ապա չհարմարվելով՝ հեռանում այլ երկիր: Դուք հետևում էիք Սփյուռքի նախարարության աշխատանքներին: Ի՞նչն էր թերի այս առումով:

-Խնդիրը վերաբերում էր ոչ թե դեպի Հայաստան տեղափոխման կամ տեղում օժանդակություն հասցնելուն, որը, ի դեպ, փայլուն կատարվեց, այլ հենց Հայաստանում բնակարանային և աշխատանքային հարցերի լուծմանը։ Չպետք է մոռանալ, սակայն, աշխատանքի խնդրին ամբողջ երկիրն է դիմագրավում։

-Պարոն Գանդահարյան, Հայրենադարձության օրենքի նախագծի վրա է աշխատում խորհրդարանը: Ինչ եք կարծում՝ որքանո՞վ է անհրաժեշտություն այսպիսի նախագիծը, և հնարավո՞ր է այսօր արդյոք հայրենադարձություն կազմակերպել։

-Հայրենադարձության օրենքը անհրաժեշտություն է այն պարզ պատճառով, որ ազգի մեծամասնությունը Հայաստանից դուրս է ապրում։ Հայրենադարձություն հասկացությունը համալիր ծրագրով պետք է ընկալել և փուլային իրականացնել։ Հիմնական տեղափոխման առընթեր մասնագիտական մարդուժը, Հայաստանում ուսանելը, հող գնելը, բնակարան ունենալը, ներդրում անելը, քաղաքացի դառնալը, կարծում եմ, հայրենադարձության հասկացության պիտի ներառել։



 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica