close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին

Արցախ

12 Հոկտեմբերի 2019, 17:49
 Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության, մշակույթի ասպարեզներում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica