close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2019, 15:12
 Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնակել Թուրքիայի գործողությունները Սիրիայում դադարեցնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը: 

ԱՄՆ և Ֆրասիայի ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

«Նա (Մակրոնը) շեշտել է տարածաշրջանում «նոր Իսլամական պետության» առաջացումը կանխելու անհրաժեշտության մասին և կոչ արել աջակցել նրանց, ովքեր մեզ հետ պայքարել են ահաբեկիչների դեմ և պաշտպանել խաղաղ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Հաղորդագրության մեջ նաև նշվում  է, որ Մակրոնը կոչ է արել նպաստել Սիրիայում տեղի ունեցել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ֆրանսիան և ԱՄՆ-ը այս հարցում ակտիվորեն համագործակցելու են միմյանց հետ:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica