close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԻՊ-ը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

Տարածաշրջան

12 Հոկտեմբերի 2019, 12:00
 ԻՊ-ը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային միկրոավտոբուսում երկու ռումբի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ամերիկյան «SITE Intelligence Group»-ը, որը վերահսկում է ծայրահեղականների տեղեկատվական գործունեությունը:

Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը հայտարարել էր, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 10.25-ին, Սիրիայի հարավում գտնվող Դերյա նահանգում զինյալները 20 րոպե տարբերությամբ երկու ռումբ են նետել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային ծառայության միկրոավտոբուսի վրա: Ռուսական զորքերից տուժածներ չկան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica