close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ճնշել մյուս պետություններին. ուրուգվայցի դասախոսը՝ ադրբեջանական կողմի՝ Արցախ չայցելելու կոչերի մասին

Արցախ

10 Հոկտեմբերի 2019, 18:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ճնշել մյուս պետություններին. ուրուգվայցի դասախոսը՝ ադրբեջանական կողմի՝ Արցախ չայցելելու կոչերի մասին

Թուրքիան ու Ադրբեջանը, օգտագործելով իրենց տնտեսական հզորությունն ու անտեսելով միջազգային իրավունքը, փորձում են ճնշել,  ինչ-որ բաներ պարտադրել մյուս պետություններին: Այս մասին Yerkir.am-ին ասաց Ուրուգվայի համալսարանի դասախոս, դոկտոր Գերարդո Գայդանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի կոչերին, որոնցով մյուս պետությունների ժողովուրդներին «հորդորում» է չայցելել Արցախ:

Գայդանոն, որն  այստեղ է՝մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին, մինչ այդ եղավ Երևանում և Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրա խոսքով՝ իրենք լավ ծանոթ են ադրբեջանական կողմի՝ այլ երկրներից Արցախ այցելությունները կանխարգելելու քաղաքականությանը, ասում է՝  շատ անգամներ  Ադրջեբանն այդ հարցում Թուրքիայից է զորակցություն ստանում:

«Եկել եմ փոքր երկրից՝ Ուրուգվայից, որը պատիվ ունեցավ առաջինը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչը մեր պետության և ժողովրդի համար մեծ առաքելություն էր: Մեր երկրում ոչ թե ճնշումն ու ուժն է գերակա, այլ իրավունքը: Մենք չպետք է վախենանք, և որևէ մեկը չպետք  մեզ կանգնեցնի»,- ասաց Գերարդո Գայդանոն:

Նա հայտնեց՝ որպես իր երկրի ներկայացուցիչ՝ հանձնարարություն ունի Արցախում իրենց զորակցությունը հայտնելու տեղի ժողովրդին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica