Թուրքիայում 78 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական գործողությունը քննադատելու համար
Տարածաշրջան

Yerkir.am: Թուրքիայի ոստիկանությունը սոցիալական ցանցերում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը քննադատելու համար, «գործողության վերաբերյալ ժողովրդի մոտ ատելություն և չարություն սերմանելու և ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով, 78 հոգու նկատմամբ գործ է հարուցվել:
Բացի 78 անձից, «ահաբեկչության քարոզի» և «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը հրապարակային նվաստացնելու» մեղադրանքով գործ է հարուցվել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սեզաի Թեմելլիի և Փերվին Բուլդանի նկատմամբ:
Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատել են նաև կուսակցության պատգամավորներ Գյուլուստան Քըլըչ Քոչյիղիթը, Լեյլա Գյուվենը և Բերդան Օզթյուրքը, որոնց նկատմամբ նույնպես գործ է հարուցվել: