close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկաբանության նոր ՕՐԻՆԱԿ Իլհամ Ալիևի իդեոլեկտում. Արմեն Տոնոյան

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 13:12
 Հայկաբանության նոր ՕՐԻՆԱԿ Իլհամ Ալիևի իդեոլեկտում. Արմեն Տոնոյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Արմեն Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իլհամ Ալիևը, ով առանձնակի հոգատարությամբ աշխատում է իր խոսքը մաքրել իրանական փոխառություններից և օգտագործել համապատասխան բառերի թուրքական համարժեքները, որտեղի՞ց պետք է իմանար, որ երբ «օրինակ» բառի համար հրաժարվում է կովկասյան պարսկերենից փոխառված «nümunə» (հմմտ.` պրսկ nimūna) և արաբերենից պարսկերենի միջնորդավորությամբ փոխառված misal բառերից և գործածում թուրքերենում կիրառվող örnək տարբերակը, ակամա հարստացնում է իր լեզուն ևս մեկ հայերեն փոխառությամբ։ 

Չնայած այս բառը հայերենում միջին իրանական փոխառություն է (հին իրանական *aδi-vaina- ձևից), սակայն բառի հնչյունական տեսքը թուրքերենում կասկածի տեղ չի թողնում, որ այն անցել է թուրքերեն հենց հայերենից և մաքուր հայկական փոխառություն է թուրքերենում։

#օրինակ»։ 

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica