close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պաշտպանելու ուղղությամբ. Փաշինյան

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 11:40
 Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պաշտպանելու ուղղությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում, մինչ օրակարգին անցնելը, անդրադաձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիա: Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել:

Նա, մասնավորապես, նշեց.

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճնգաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Այս առումով ես ուզում եմ ընդծել, որ ՀՀ-ը Հալեպում րականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը։»։

Վարչապետը շեշտեց նաև, որ Կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկում կանեն և մտքեր կփոխանակեն՝ հնարավոր զարգացումների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica