close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց տրամադրված են վճռական . Reuters

Աշխարհ

10 Հոկտեմբերի 2019, 10:54
 Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց տրամադրված են վճռական . Reuters

Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին. հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YPG-ի անանուն անդամի խոսքերը։

Գործակալության զրուցակցի պնդմամբ՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են: «Չկան ո´չ հրթիռներ, ո՛չ զենիթային սպառազինություն և ո´չ էլ տանկեր»,- մանրամասնել է աղբյուրը:

Այնուհանդերձ, քրդերը մտադիր են վճռականորեն պայքարել թուրքական բանակի և դրան աջակցող սիրիացի ապստամբների դեմ:

Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթ սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Անկարան վաղուց է հետևում ԱՄՆ-ից YPG-ին մատակարարվող զենքին և «մշտապես» ամերիկացիների հետ քննարկել է մատակարարվող զենքի տեսակը:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Ջոզեֆ Վոթելը պարզաբանել է, քրդական կազմավորումները չեն կարող կանգնեցնել Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացումը:

«Կարծում եմ, որ առաջին հերթին քրդերն իրենց պաշտպանելու համար կձեռնարկեն ցանկացած միջոց, բայց երբ ակնհայտ դառնա, որ նրանք չեն կարող դիմակայել արդիականացված բանակի և այն հնարավորություններին, որոնք ունի Թուրքիան, այդ ժամանակ, կարծում եմ, նրանք (քրդերը) կլքեն այդ շրջանը»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica