close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+13°
+20°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1482.24
GBP1587.08
EUR1525.21
RUB16.71
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 10:45
 Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հաղորդում է En Son Haber կայքը:

«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները երկինք են բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը»:

Նա նաև կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով:   

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica