Թուրքական հրետակոծության հետևանքով զոհվել է 4 ասորի
Տարածաշրջան

Սիրիայի հյուսիսում վիճակն ավելի է թեժանում։ Ըստ տեղի հայության հաղորդած տվյալների՝ թուրքական հրետակոծության հետևանքով սպանվել է չորս ասորի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական զորքերը կրակի տակ են առել քաղաքացիական բնակավայրերը, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր։ Հիշեցնենք, որ Թրամփի՝զորքերը Սիրիայից դուրս բերելու հայտարարությունից հետո, Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս։ Այս պահին հրետակոծվում է հայաշատ Կամիշլի քաղաքը