Քիմ Քարդաշյանը մկրտվել է․ նա հայկական անուն ունի
Հասարակություն

Էջմիածնում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեխաները, այլև Քիմն ու նրա քույրը՝ Քորթնին։ Ընտանիքի կնքահայրը Sputnik Armenia-ին պատմել է, որ եկեղեցական կարգի համաձայն նրանց անուններ են առաջարկվել։ Քիմ Քարդաշյաին ընտրել է Հեղինե անունը, Քորթնին։ Գայանե։
Հեռուստաաստղին հայ երկրպագուներն արդեն կարող են դիմել Հեղինե Քարդաշյան անուն ազգանունով։
Հեղինե անունն ունի հունական ծագում, առաջացել է հունական դիցաբանությունից։ Թարգմանաբար նշանակում է «պայծառ», «լուսավոր»։