close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Վրաստանին զրկել է Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերից․ Իլիա երկրորդ

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 20:00
 Ադրբեջանը Վրաստանին զրկել է Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերից․ Իլիա երկրորդ

Համայն Վրաստանի Կաթողիկոս  Իլիա Երկրորդը դիմել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերի հարցով։ Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով վրացական պատրիարքարան պաշտոնական կայքը։

Պատրիարքի դիմումում ասված է, որ ըստ Վրաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի, երկրների միջև սահմանը որոշված է 1936 և 1938 թթ․ քարտեզներով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերը Վրաստանի տարածքում են նշված։

«Այդ պատճառով հասկանալի չեն ադրբեջանական կողմի գործողությունները, որոնցով մեզ 2019 թվականից զրկել են Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերից, ամբողջովին սահմանափակել ուխտավորների և զբոսաշրջիկների, ինչպես նաև հոգևորականների այցելությունները»,- ասված է հայտարարությունում։»,- ասված է հայտարարությունում։

Իլիա երկրորդը հույս է հայտնել, որ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը, գոյություն ունեցող ստատուս-քվոն կպահպանվի, և հոգևորականները, ուխտավորներն ու զբոսաշրջիկները խնդիր չեն ունենա Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքեր այցելելու։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica