close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

WCIT-2019-ն ավարտվեց

Հասարակություն

9 Հոկտեմբերի 2019, 18:10
 WCIT-2019-ն ավարտվեց

Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ավարտն ազդարարվեց հոկտեմբերի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։ «Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք։ Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը պահելու ենք մեր սրտում հավետ»,- ասաց Պոիզան։

«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառմանն աջակցող կամավորներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին։ «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց Ավինյանը։

WCIT-2019-ի բացման համերգային արարողությունը կայացավ հոկտեմբերի 6-ին, Երևանի Հանրապետության Հրապարակում։ Դասական երաժշտության համերգով Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ 15 երկրների երաժիշտներից բաղկացած WCIT նվագախումբը։

Համաժողովի պաշտոնական արարողությունը մեկնարկեց հոկտեմբերի 7-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցեցին System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Քարդաշյանը մասնակցեց WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Նա, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվեց իր փորձով, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման էր՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Հոկտեմբերի 6-9-ն անցկացված համաժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվեց, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Համաժողովը հյուրընկալվեց Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica