close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+14°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Վրաստանի վարչապետ

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 16:52
 Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, առաջին այցն իրականացրել է Ադրբեջան:

«Վարչապետի առաջին այցն Ադրբեջան պատահական չէ, քանի որ մենք վստահ ենք, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցելու է մեր թշնամիներին և մեզ սիրողներին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք եղբայրական և բարեկամական ճանապարհով չլուծվեն»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի վարչապետի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն սկսվել է նախագահ Ալիևի հետ հանդիպումով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առանցքային ոլորտներին, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հիմնախնդիրներին, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի համատեղ իրականացվող նախագծերի աշխատանքներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար. հաղորդում է Aliq.ge կայքը:

Նշենք, որ Ադրբեջանից հետո նախատեսվում է Գախարիայի այցը Հայաստան, որից հետո նա կմեկնի Թուրքիա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica