close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

Հասարակություն

9 Հոկտեմբերի 2019, 13:12
 Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն,  երկրաբանա

-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Այս մասին հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

 

Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային   Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա  Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013):

Արմեն Սաղաթելյանն ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Նա եղել է  գիտական աշխատությունների և ժողովների 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիր:

Արմեն Սաղաթելյանը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ղեկավարել է 1993թ-ից, որը կատարում էկիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակամիջավայրի պահպանության բնագավառում: 

Գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, գիտական հանրությունը իրենց ցավակցությունն են հայտնել Արմեն Սաղաթելյանի հարազատներին և գործընկերներին:  

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica