close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի բռնապետի հերթական հոխորտանքը՝ Արցախում պատրաստվում է նոր քաղաքներ կառուցել

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 11:08
 Ադրբեջանի բռնապետի հերթական հոխորտանքը՝ Արցախում պատրաստվում է նոր քաղաքներ կառուցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստվում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել. հաղորդում է haqqin.az կայքը: «Մենք կանենք դա այնպես, ինչպես արել ենք Շըխարխ (Մարաղա) բնակավայրում: Այնտեղ արդեն բնակվում է 1000 ընտանիք: Կյանքը եռում է, ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- ասել է նա:

Խոսելով Մարաղայի մասին՝ Բաքվի բռնապետը հավանաբար մոռացել է ավելացնել, որ 1992 թ. ապրիլ ամսին ադրբեջանական զինուժը կոտորած է իրականացրել տեղի հայ բնակչության նկատմամբ, որին զոհ է գնացել 80-100 մարդ: Իսկ ինչ վերաբերում է Ալիևի՝ «այնտեղ բնակվում է 1000 ընտանիք» արտահայտությանը, ապա նշենք, որ եթե միջինը վերցնենք, որ մեկ ընտանիքում 3 մարդ է լինում (թեևմուսուլմանական ընտանիքներն ավելի մեծ են), ապա կստացվի, որ Մարաղայում այժմ բնակվում է 3000 մարդ: Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի՝ 2012 թ. տվյալների՝ Մարաղայում ոչ մի մարդ չի բնակվում:

Ալիևը նաև հայտարարել է, որ ոչ մի փոխզիջման մասին խոսք անգամ գնալ չի կարող՝ կապված Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հետ, և դա չի կարող լինել բանակցությունների առարկա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica