close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի իշխանությունները երկարացնում են երկքաղաքացիության ժամկետը

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 10:04
 Վրաստանի իշխանությունները երկարացնում են երկքաղաքացիության ժամկետը

Վրաստանի քաղաքացիության պահպանման ժամկետն՝ այն այլ երկրում ստացողների համար երկարաձգվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս տարի Վրաստանի քաղաքացիություն վերադարձնելու համար դիմել է 9348 մարդ. ըստ kavkaz-uzel.eu-ի՝ հայտնում է երկրի արդարադատության նախարարությունը:  

2018-ի հուլիսին Վրաստանի խորհրդարանը սկսեց քննարկել երկքաղաքացիության մասին օրինագիծը: «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը բացատրեց, որ Վրաստանի որոշ քաղաքացիներ ապօրինի կերպով ունեն երկրորդ քաղաքացիություն, հատկապես՝ Սամցխե-Ջավախքի շրջանի բնակիչներ, որտեղ բնակվում են էթնիկ հայեր: Վրաստանի քաղաքացիները, որոնք նաև այլ երկրների քաղաքացիներ են, ասում են, որ իրենք ստիպված են դա թաքցնել իշխանություններից։ 

«Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի քաղաքացին կարող է ունենալ երկքաղաքացիություն որոշակի պայմաններով` եթե նոր քաղաքացիություն ստանալուց առաջ նա ստանում է իշխանությունների համաձայնությունը Վրաստանի քաղաքացիությունը պահելու մասին, ինչպես նաև՝ եթե նրա ընտանիքի անդամը այն երկրի քաղաքացի է, որի քաղաքացիությունը ստանում է, կամ էլ՝ նա հինգ տարի օրինականորեն ապրում և աշխատում է այդ երկրում:

«Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո մեկ այլ երկրի քաղաքացիություն ստացած անձինք ինքնաբերաբար կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը: Այնուամենայնիվ, այս տարի՝ մինչև օգոստոսի 15-ը, 9 348 մարդ դիմել է Վրաստանի արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալություն՝ վրացական քաղաքացիությունը պահպանելու համար։ 

«Ամբողջ տարվա ընթացքում վրացական քաղաքացիություն ստանալու համար դիմածների թիվը ցուցիչ էր»,- հոկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում ասել է արդարադատության փոխնախարար Միխայիլ Սարջվելաձեն:

Ըստ նրա՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու ժամկետը երկարացնելու որոշումը պայմանավորված էր դիմորդների մեծ թվով: Դիմումատուները կպահպանեն Վրաստանի քաղաքացիությունը, եթե նրանք ստանան պետության համաձայնությունը, նաև պետք է հանձնեն վրացերենի իմացության թեստ:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica