close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Աստղային» և իրական օրակարգ. «Առավոտ»

Հասարակություն

9 Հոկտեմբերի 2019, 09:50
 «Աստղային» և իրական օրակարգ. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Հասկանալի պատճառներով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի [WCIT] ամենակենտրոնական իրադարձությունն է համարվում Քիմ Քարդաշյանի ներկայությունը: Դա շատերի մոտ նյարդային ռեակցիա է առաջաց­նում:

Պարզ է, որ Քիմը տեղեկատվական տեխնո­լոգիաների աշխարհում լավագույն մասնագետների թվին չի պատկանում: Ես կդժվարանայի նրան ընդհանրապես որևէ բանի մասնագետ անվանել, նա պարզապես աշխարհում և հատկապես Միաց­յալ նահանգներում շատ մեծ ժողովրդականություն վայելող անձնավորություն է:

Թե ինչու է այս կամ այն մարդը ժողովրդականություն վայելում՝ դա եր­կար պատմություն է, որը պետք է պատմեն PR-ի տեխնոլոգիաների վարպետները: Բայց Քիմ Քար­դաշյանի ժողովրդականությանը մենք` հայերս, պետք է պրագմատիկ մոտենանք, հայկական ար­մատներ ունեցող համաշխարհային աստղն արդեն երկրորդ անգամ գալիս է մեր երկիր, որի հանդեպ ջերմ դրական վերաբերմունք է արտահայտում:

Նա փաստորեն գովազդում է Հայաստանը` աշխարհում իր 150 միլիոն երկրպագուների համար, և դրա համար մենք պետք է միայն շնորհակալ լինենք այդ կնոջը: Նույնն անում են ավելի էական ոլորտ­ներում իրենց տաղանդները ցուցաբերած Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը, որոնք նույնպես մասնակցում են WCIT-ին:

Բայց WCIT -ին և դրա անցկացումը Երևանում կարևոր իրադարձություն է մեզ համար` անգամ առանց «աստղային հավելվածի»: Դա, իմ ընկալմամբ, ոչ այնքան IT-ի արտադրանքի տոնավա­ճառ է և բիզնես կապեր հաստատելու միջոցա­ռում, որքան ապագայի վերաբերյալ գաղափարնե­րի քննարկման հարթակ:

Հաշվի առնելով, թե ինչպես է տեխնոլոգիաների ազդեցության տակ փոխվել աշխարհը վերջին 20 տարվա ընթացքում և ինչ քաղաքական, սոցիալական և հոգեբանա­կան փոփոխությունների է դա բերել, ոլորտին մոտ և նույնիսկ ոչ այնքան մոտ կանգնած հայտնի մարդիկ փորձում են կանխատեսել, թե ինչ է տե­ղի ունենալու մոտակա 20 տարիների ընթացքում: Կարևոր է, կասեի անգամ՝ նշանակալից է, որ այդ խնդիրները քննարկվում են Հայաստանում՝ մի երկ­րում, որտեղ մի կողմից՝ զարգացած է ՏՏ ոլորտը, իսկ մյուս կողմից՝ հազարամյակների պատմություն ունի և գտնվում է արևմտյան և արևելյան քաղա­քակրթությունների սահմանագծին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica