close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցն օրակարգում է. «Փաստ»

Քաղաքական

9 Հոկտեմբերի 2019, 09:02
 Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցն օրակարգում է. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը: 

Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում ունեցած շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ: 

Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված առկա զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով։ 

Այսպես, օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»: 

Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երևի թե առաջին անգամ:

Եվ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ և լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները: 

Ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica