close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնստանտին Օրբելյանի հայցը բավարարվել է. հաղթեց իրավական պետությունը, հաղթեց մշակույթը․ Լիլիթ Գալստյան

Իրավունք

8 Հոկտեմբերի 2019, 22:45
 Կոնստանտին Օրբելյանի հայցը բավարարվել է. հաղթեց իրավական պետությունը, հաղթեց մշակույթը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում «ԼԱՎ ԼՈՒՐ ԵՎ ԴԱՍ» վերնագրով գրառում է արել.

«Հիշում եք՝ ամիսներ առաջ Ալ․ Սպենդիարյանի անվ․ ազգային օպերայի կոլեկտիվը ոտքի կանգնեց, պաշտպանելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կ․ Օրբելյանի իրավունքները, որը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանով ազատվել էր տնօրենի պաշտոնից։

Կ․ Օրբելյանի, իսկ ավելի շուտ, մեր ազգային օպերայի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանողների թվում էի։ Շատերի պես ես էլ էի համոզված, որ խնդիրն արհեստածին է, և իրավական դաշտում մաեստրոյի իրավունքները պաշտպանված են։

Բայց ինձ առավել զարմացնում էր վրեժխնդրության հասնող այն ինքնամոռաց ու կիրքը, որով արդեն նախկին պաշտոնյան պայքարում էր մեր այդ բացառիկ մշակութային կառույցի դեմ, օպերայի դեմ, որն այդ ընթացքում աննկարագրելի հաջողություններ էր արձանագրում և շարունակում է արձանագրել։

Այսօր հաղթեց իրավական պետությունը, հաղթեց մշակույթը․ Երևան քաղաքի դատարանն ամբողջությամբ բավարարեց Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը և Օրբելյանին վերականգնեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով։

Հետևում մնացին անիմաստ քաշքշուկը, տհաճ ու մաշող պայքարը, արվեստագետի արժանապատվությունը վիրավորող բազմաթիվ քստմնելի դետալներ, միչդեռ այդ էներգիան կարելի էր ուղղել ստեղծարար նպատակների։

Ինչևէ, գնահատելու․ շնորհավորելու և դասեր քաղելու առիթ ունենք։

Այնուամենայնիվ, որքան էլ սևացնեն, անկողմնակալ և պրոֆեսիոնալ դատարան ունենք։

Մշակույթը մեր ինքնությունն է, նրա դեմ պետք չի պայքարել, մշակույթին պիտի աջակցել, մշակույթի, ստեղծագործող մարդուն այլ չափանիշերով պիտի մոտենալ։

Եվ ամենակարևորը՝ մշակույթը բացառիկ նուրբ ու նույնքան ռազմավարական ոլորտ է, այն հնարավորինս պետք է հեռու պահել արկածախնդիր, դիլետանտ ու քառակուսի վարչարարներից՝ նրանք վարկաբեկում են պետությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica