close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ամբերդ ամրոց»-ում և «Լոռի բերդ»-ում հոկտեմբերի 10-ից մուտքը տոմսերով կլինի

Մշակույթ

8 Հոկտեմբերի 2019, 21:53
  «Ամբերդ ամրոց»-ում և «Լոռի բերդ»-ում հոկտեմբերի 10-ից մուտքը տոմսերով կլինի

«Ամբերդ  ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։  Տնօրեն Արա Թարվերդյանի՝  սեպտեմբերի 20-ի թիվ  845 հրամանով  սահմանվել են «Ամբերդ  ամրոց» պատմամշակութային արգելոցի մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի հետևյալ սակագները․

«Ամբերդ  ամրոց» պատմամշակութային  արգելոց
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  700  ՀՀ  դրամ
Օտարերկրացիներ՝ 1400  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 200 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80  ՀՀ  դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ 
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ  դրամ:

«Լոռի  բերդ» քաղաքատեղի»  պատմամշակութային  արգելոց
ՀՀ  քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  650 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1300  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ  տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ 
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ դրամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica