close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը բավարարեց Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

Հասարակություն

8 Հոկտեմբերի 2019, 19:33
 Դատարանը բավարարեց Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի երիտասարդական ծրագրերի տնօրեն Լևոն Ջավադյանը։

«Հայցով պահանջվում է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի դիմաց»,-ասաց Լևոն Ջավադյանը։

Հիշեցնենք, որ  մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հիմնավորումն այն էր, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքով անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն չի կարող ունենալ, եթե դա ստողծագործական, գիտական կամ կրթական չէ։ Մյուս պատճառը Օրբելյանի՝ հայերենի չիմացությունն էր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica