close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի հյուսիսից ամերիկացի զինվորականների հեռանալը չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է զորքը դուրս բերել այդ երկրից. Սպիտակ տան ներկայացուցիչ

Աշխարհ

8 Հոկտեմբերի 2019, 10:07
 Սիրիայի հյուսիսից ամերիկացի զինվորականների հեռանալը չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է զորքը դուրս բերել այդ երկրից. Սպիտակ տան ներկայացուցիչ

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունների գոտուց ամերիկացի զինվորականների հեռանալը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է իր զորքը դուրս բերել այդ երկրի տարածքից. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։ 

«50-ից 100 զինծառայողի դուրսբերումը Սիրիայից զորքերի պաշտոնական դուրսբերման սկիզբը չէ»,- պարզաբանել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ձգտում են ամերիկացի զինվորականներին շուտափույթ հայրենիք վերադարձնել, սակայն «այս պահին նման գործողությունների ժամանակը չէ»: Վարչակազմի ներկայացուցիչը մանրամասնել է, որ ամերիկացի զինծառայողները կտեղափոխվեն Սիրիայի այլ շրջան, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս:

Ընդ որում, նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել էր ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսային շրջանից, որտեղ Անկարան մտադիր է ռազմական գործողություններ սկսել:

Ի պատասխան՝ Վաշինգտոնից ասել են, որ ամերիկյան իշխանությունները չեն աջակցի և որևէ կերպ չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica