close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը նախազգուշացնում է Թուրքիային՝ ռազմական գործողություններ չսկսել Սիրիայում

Աշխարհ

7 Հոկտեմբերի 2019, 12:39
 Իրանը նախազգուշացնում է Թուրքիային՝ ռազմական գործողություններ չսկսել Սիրիայում

Կիրակի օրը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է Թուրքիային՝  ռազմական գործողություններ չսկսել Սիրիայում՝ պնդելով, որ նման քայլերը կխախտեն «Սիրիայի տարածքային ինքնիշխանությունը». հայտնում է kurdiastan24-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը դարձյալ սպառնաց «այսօր կամ վաղը» ներխուժել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գործընկեր գրոհայինները՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF)։ SDF-ն, որն «Իսլամական պետություն»-ից վերցրել է  սիրիական հողերի մեծ մասը, հայտարարել է, որ պատրաստ է ինքնապաշտպանվել։

Զարիֆի մեկնաբանությունները հնչել են Թեհրանում Իրանի խորհրդարանին ուղղված ուղերձում: «Մենք հայտարարել ենք, որ Թուրքիայում անվտանգության պահպանման միակ ճանապարհը սահմանային տարածքներում (սիրիական) կենտրոնական կառավարության ռազմական ներկայության հաստատումն է, և Ադանայի համաձայնագրով դա հնարավոր է անել»,- ասել է նա:

Զարիֆը հավելել է, որ Սիրիայում անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական գործողությունների միջոցով, որոնք ուղղված են «Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»:

1998-ին Թուրքիան և Սիրիան ստորագրեցին Ադանայի պայմանագիրը, որը հնարավորություն է տալիս Թուրքիային 5 կմ խորությամբ մտնելու Սիրիայի տարածքը, եթե Թուրքիայի անվտագությունը վտանգված է: Ադանայի համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների միջև տարիներ շարունակ ձգվող վեճերի և Դամասկոսի կողմից Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հյուրընկալման արդյունքում: Օջալանը վտարվեց երկրից 1998-ի հոկտեմբերի 9-ին, ապա ձերբակալվեց մեկ տարի անց Քենիայում: Ադանայի պայմանագիրը ստորագրվել է 1998-ի հոկտեմբերի 20-ին: Օջալանը ցմահ բանտարկված է Թուրքիայում:

Թե՛ իրանցի, թե՛ ռուսաստանցի պաշտոնյաները պահանջում են, որ SDF-ի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները վերադարձվեն Դամասկոսին ՝ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ: Բացի այդ՝ Ադանայի համաձայնագրով Անկարան պետք է վերականգնի հարաբերությունները Դամասկոսի հետ:

Զարիֆը պնդում է, որ, Իրանի կարծիքով, տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է երկու սկզբունքների պահպանման միջոցով. «Առաջինը՝  Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությաը հարգումը տարածաշրջանային բոլոր երկրների կողմից, և երկրորդը՝ Սիրիայի բոլոր բնակիչների, ներառյալ՝ մեր քուրդ եղբայրների ու քույրերի իրավունքների հարգումը»:

Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց նաև, որ այդ հարցերը հնարավոր է լուծել Թուրքիայի և Սիրիայի միջև համաձայնության միջոցով: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` դա հեշտացնելու համար»,- նշեց նա:

Չնայած Էրդողանի սպառնալիքներին՝ թուրքական բանակը դեռ չի սկսել ռազմական գործողությունը՝ ԱՄՆ-ի կողմից միակողմանի գործողությունների չգնալու նախազգուշացման ֆոնին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica