close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոկտեմբերի 6-ին Աշոտ Ղուլյանը կդառնար 60 տարեկան

Հասարակություն

6 Հոկտեմբերի 2019, 11:17
 Հոկտեմբերի 6-ին Աշոտ Ղուլյանը կդառնար 60 տարեկան

Հոկտեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է: Մարտական փառավոր ուղի անցած հերոսն այս տարի կդառնար 60 տարեկան:

Աշոտ Ղուլյանը (Բեկոր) ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Իր կյանքի վերջին շրջանն Արցախյան գոյապայքարին նվիրած հերոսը մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Կրկժանի, Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Մալիբեյլուի, Խոջալուի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղավուզի, Սրխավենդի, Բաշ-Գյունեփայայի, Օրթա-Գյունեփայայի, Դրմբոնի ազատագրման և ինքնապաշտպանական մարտերին։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում։

1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։

Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, որը ծնվել է հոր զոհվելուց հետո։

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica