close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշնանային գնաճ. բարձրացել են ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, բանջարեղենի, մսամթերքի գները. «Ժողովուրդ»

Տնտեսական

5 Հոկտեմբերի 2019, 09:24
 Աշնանային գնաճ. բարձրացել են ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, բանջարեղենի, մսամթերքի գները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջա­րեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաև մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:

Խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրա­մով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում ևս թանկացումներ կլինեն:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica