close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իջևանյան ԽԾԲ. Տավուշի կրթության վարչության պետը Փաշինյանի դասընկերուհին չէ

Քաղաքական

4 Հոկտեմբերի 2019, 17:09
 Իջևանյան ԽԾԲ. Տավուշի կրթության վարչության պետը Փաշինյանի դասընկերուհին չէ

Ես վարչապետի դասընկերուհին չեմ, ընդամենը նույն դպրոցում ենք սովորել, և իմ նշանակման հարցում Նիկոլ Փաշինյանը բոլորովին դերակատարում չի ունեցել՝ Yerkir.am-ին ասաց Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մանե Ղազումյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկությանը, թե վարչապետի դասընկերները, այդ թվում՝ Ղազումյանը, մարզում տարբեր պաշտոններ են զբաղեցում:

Նրա համոզմամբ՝ գուցե վարչապետը տեղյակ էլ չէ, թե մարզպետարանում ով է կրթության վարչության պետը:

«Այդ տարիներին շատերն են Իջևանի այդ դպրոցն ավարտել: Չեմ կարծում՝ այնտեղ սովորելը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդիկ որևէ տեղ պետք է չաշխատեն»,- ասաց Ղազումյանը:

Նա նաև հերքեց լուրերը, թե ամիսներ առաջ է նշանակվել վարչության պետի պաշտոնում. մեկ տարուց ավելի է՝ աշխատում է այդ պաշտոնում:

Վարչապետի քավորն ու մանկության ընկերը՝ Հայկ Ղալումյանը, որը վերջերս Իջևանի քաղաքապետ է դարձել, Yerkir.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ  Փաշինյանի հետ ունեցած քավոր-սանիկական կապի գործոնն իր նշանակման հարցում չի «աշխատել»:

«Նիկոլ Փաշինյանի հետ իմ կապը լրացուցիչ պատասխանատվություն է ստեղծում ինձ համար: Իհարկե, քավոր-սանիկական հարաբերությունը սրբություն եմ համարում, բայց կոնկրետ այս նշանակումով ինձ էլ ավելի պարտավորված եմ զգում՝ ավելի լավ աշխատելու համար»,-  ասաց քաղաքապետը:

Հայկ Ղալումյանը հերքեց մեզ հասած տեղեկությունները, թե ինքը համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանին անընդհատ հորդորել է հրաժարական տալ, սակայն տեսնելով, որ չի ստացվում, հրահրել է ստուգումներ սկսել նրան պատկանող ձեռնարկություններում՝ մինչև վերջինս հրաժարվել է պաշտոնից:

«Նման բան չկա, մենք բարեկամներ ենք՝  հորեղբոր թոռներ, և մեր հարաբերությունները շատ լավ են»,- ընդգծեց նա:

 Իջևանի քաղաքապետի նշանակումը Փաշինյանն այս կերպ էր պարզաբանել իր վանաձորյան ասուլիսի ժամանակ. «Իջևանում որ կողմ էլ քայլեմ, կա՛մ մանկության ընկեր կլինի, կա՛մ դասարանցի, կա՛մ սանիկ, կա՛մ քավոր։ Գիտեք՝ Իջևանն իմ ծննդավայրն է, ես Իջևանում ծնվել և մեծացել եմ, էնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ, և շատ դժվար է գտնել էնպիսի տարբերակ, որը ինձ որևէ ձևով կապված չլինի»:

 Այնուամենայնիվ, մեկ անգամ չէ, որ անձամբ վարչապետի և նրա ազգականների կապերը քննարկման առարկա են դարձել: Խոսքը Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու` Սիփան Փաշինյանի մասին է:

 Վարչապետ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր հայտարարել էր՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը խնդիր է առաջացնում, նման կերպ պաշտոնի նշանակելու պրակտիկան իր համար անընդունելի է:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica