close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը. Ալիև

Աշխարհ

4 Հոկտեմբերի 2019, 11:42
 Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը. Ալիև

Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունը:

«Ակտիվ կերպով զարգանում է մեր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ` չնայած հանգամանքին, որ ռուսական տեխնիկայի ձեռք բերման առնչությամբ արդեն ստորագրված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդն արդեն իրականացված է»,- մանրամասնել է Ալիևը Ռուսաստանի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը հաստատել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը: 

«Թեև մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցյալ տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ընդգծել է Պուտինը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica