close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միխեիլ Սահակաշվիլին հայց կներկայացնի Ուկրաինայի դատախազություն՝ իր առևանգման փաստով

Աշխարհ

3 Հոկտեմբերի 2019, 16:46
 Միխեիլ Սահակաշվիլին հայց կներկայացնի Ուկրաինայի դատախազություն՝ իր առևանգման փաստով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին հայց է ներկայացնելու  Ուկրաինայի գլխավոր դատախազություն՝ իր առևանգման և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով իրեն արտաքսելու փաստով: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Facebook  սոցիալական ցանցով:

Սահակաշվիլին հայտարարել է, որ ապօրինաբար առևանգվել էր Պորոշենկոյի անվտանգության աշխատակիցների և մասնավոր թիկնապահների կողմից, որոնք հագնել էին սահմանապահների համազգեստ: «Միայն դա բավական է երկարաժամկետ դատավճռի համար»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» գործակալությունը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, Սահակաշվիլին հայտարարել էր, որ մոտակա ամիսներին պատրաստվում է այցելել Վրաստան, որտեղ պատրաստվում է վերականգնել քաղաքացիությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica